Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավել) ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի,- տեղեկությունն Araratnews-ին փոխանցեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Բադալյանը հավելեց, որ Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում և քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։
Հիշեցնենք՝ FlyOne Armenia ավիաընկերությունը հայտարարել էր, որ ավելացնում է Մասկատ–Երևան երթուղով հատուկ չվերթերը, որոնք կկայանան 2026 թվականի մարտի 5-ին, 6-ին, 7-ին և 8-ին։