Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է ամերիկյան կառավարության որոշ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների լքել Կիպրոսը անվտանգության սպառնալիքների պատճառով, հայտարարել է կղզում ԱՄՆ դեսպանատունը։
Դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ թույլտվությունը վերաբերում է ԱՄՆ կառավարության այն աշխատակիցներին, որոնց գործունեությունը կապված չէ արտակարգ իրավիճակների հետ։
Ամերիկյան կառավարության աշխատակիցների ընտանիքների անդամները նույնպես կարող են լքել երկիրը։