Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ-ում Նորվեգիայի և Իսլանդիայի դեսպաններին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպան Աննիկեն Կրուտնեսի հետ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

Նույն օրը դեսպանը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ-ում Իսլանդիայի դեսպան Սվանհիլդուր Օլմ Վալսդոտիրի հետ։

Հանդիպումների ընթացքում դեսպան Մկրտչյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-Նորվեգիա և ՀՀ-Իսլանդիա հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններին։

Leave a comment