https://arm.sputniknews.ru/20260304/ekvadvory-ev-amn-n-razmakan-gvortsvoghutjun-en-sksel-tmrakartelneri-dem-99441185.html
Էկվադորը և ԱՄՆ-ն ռազմական գործողություն են սկսել թմրակարտելների դեմ
Էկվադորը և ԱՄՆ-ն ռազմական գործողություն են սկսել թմրակարտելների դեմ
Sputnik Արմենիա
2025-ի սեպտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել էր Էկվադորի երկու խոշորագույն կարտելները՝ Los Lobos-ը և Los… 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T09:58+0400
2026-03-04T09:58+0400
2026-03-04T09:58+0400
թմրամիջոցներ
թմրանյութ
էկվադոր
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99440374_0:0:1280:720_1920x0_80_0_0_4a9dccf83411cbfce19e4b2733189e45.jpg.webp
ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Էկվադորի տարածքում գործող թմրակարտելների դեմ։ Այս մասին հայտնել է Պենտագոնի Հարավային հրամանատարությունը X սոցիալական ցանցում՝ հստակեցնելով, որ գործողությանը մասնակցում են նաև Էկվադորի ուժային կառույցները։Պենտագոնում հայտարարել են, որ գործողություններն ուղղված են թմրաահաբեկչության դեմ պայքարին։Նշվում է, որ ամերիկացի և էկվադորցի զինվորականները «վճռական քայլեր են ձեռնարկում այն կառույցներին դիմակայելու համար, որոնք երկար ժամանակ նպաստում են տարածաշրջանում բռնության, ահաբեկչության և կոռուպցիայի տարածմանը»։ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար, ծովային հետևակի գեներալ Ֆրենսիս Լ. Դոնովանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Էկվադորի զինված ուժերի գործողությունները։2025 թ. սեպտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել էր Էկվադորի երկու խոշորագույն կարտելները՝ Los Lobos-ը և Los Choneros-ը:Էկվադորի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել էր թմրակարտելների դեմ գործողության նոր փուլի մասին։Մարտի 2-ին Axios պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է ամերիկյան առաջին առաջնորդը, որը մեկ տարվա ընթացքում յոթ երկրի հարվածներ հասցնելու հրաման է տվել։ Ըստ պարբերականի տվյալների՝ չնայած ռազմական հակամարտություններից խուսափելու ձգտման մասին նախընտրական հայտարարություններին, Թրամփի օրոք ԱՄՆ-ն գործողություններ է իրականացրել յոթ պետություններում, որոնցից երեքը՝ Իրանը, Նիգերիան և Վենեսուելան, նախկինում ԱՄՆ զինված ուժերի կողմից հարձակման չէին ենթարկվել։Axios-ը նաև նշում է, որ 2025 թվականին Թրամփն ավելի շատ ավիահարվածներ է արտոնել, քան նրա նախորդը՝ Ջո Բայդենը, պաշտոնավարման ողջ ժամկետի ընթացքում։
էկվադոր
ամն
2026
Լուրեր
am_HY
США начали военную операцию против наркокартелей в Эквадоре
Sputnik Արմենիա
США начали военную операцию против наркокартелей в Эквадоре
2026-03-04T09:58+0400
true
PT0M29S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99440374_161:0:1121:720_1920x0_80_0_0_20bb8bccda5bb7dbdb5bad69704dbadb.jpg.webp
թմրամիջոցներ, թմրանյութ, էկվադոր, ամն, видео
թմրամիջոցներ, թմրանյութ, էկվադոր, ամն, видео
2025-ի սեպտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել էր Էկվադորի երկու խոշորագույն կարտելները՝ Los Lobos-ը և Los Choneros-ը:
ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Էկվադորի տարածքում գործող թմրակարտելների դեմ։ Այս մասին հայտնել է Պենտագոնի Հարավային հրամանատարությունը X սոցիալական ցանցում՝ հստակեցնելով, որ գործողությանը մասնակցում են նաև Էկվադորի ուժային կառույցները։
Պենտագոնում հայտարարել են, որ գործողություններն ուղղված են թմրաահաբեկչության դեմ պայքարին։
«Այս գործողությունները ցույց են տալիս Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի գործընկերների նվիրվածությունը նարկոահաբեկչական խմբավորումներին հակազդելու հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ամերիկացի և էկվադորցի զինվորականները «վճռական քայլեր են ձեռնարկում այն կառույցներին դիմակայելու համար, որոնք երկար ժամանակ նպաստում են տարածաշրջանում բռնության, ահաբեկչության և կոռուպցիայի տարածմանը»։
ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար, ծովային հետևակի գեներալ Ֆրենսիս Լ. Դոնովանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Էկվադորի զինված ուժերի գործողությունները։
«Երախտագիտություն ենք հայտնում Էկվադորի զինված ուժերի տղամարդկանց և կանանց՝ այս պայքարին նրանց անփոփոխ հավատարմության, ինչպես նաև այն արիության ու վճռականության համար, որը նրանք դրսևորում են՝ շարունակելով գործողություններն իրենց երկրի նարկոահաբեկիչների դեմ»,-ասել է Դոնովանը։
2025 թ. սեպտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել էր Էկվադորի երկու խոշորագույն կարտելները՝ Los Lobos-ը և Los Choneros-ը:
Էկվադորի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել էր թմրակարտելների դեմ գործողության նոր փուլի մասին։
Մարտի 2-ին Axios պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է ամերիկյան առաջին առաջնորդը, որը մեկ տարվա ընթացքում յոթ երկրի հարվածներ հասցնելու հրաման է տվել։ Ըստ պարբերականի տվյալների՝ չնայած ռազմական հակամարտություններից խուսափելու ձգտման մասին նախընտրական հայտարարություններին, Թրամփի օրոք ԱՄՆ-ն գործողություններ է իրականացրել յոթ պետություններում, որոնցից երեքը՝ Իրանը, Նիգերիան և Վենեսուելան, նախկինում ԱՄՆ զինված ուժերի կողմից հարձակման չէին ենթարկվել։
Axios-ը նաև նշում է, որ 2025 թվականին Թրամփն ավելի շատ ավիահարվածներ է արտոնել, քան նրա նախորդը՝ Ջո Բայդենը, պաշտոնավարման ողջ ժամկետի ընթացքում։