Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած


Մարտի 4-ին՝ ժամը 06։53-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբր։


Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են Dodge,  GAZelle և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Dodge մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են Dodge մակնիշի ավտոմեքենան։

Դիտումների քանակ3

Leave a comment