Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

Քաղաքականություն

03.03.2026 | 21:27

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի հետ՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում զարգացումներին և ընդգծելով իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

«Անդրադառնալով Մերձավոր Արևելքում զարգացումներին՝ նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի առնչությամբ:

Այս համատեքստում ընդգծվել է ստեղծված իրավիճակի շուտափույթ՝ խաղաղ հանգուցալուծման ու այդ ուղղությամբ ջանքերի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment