Այլևս ասելիք չունեմ Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում. Հակոբյանը վայր դրեց մանդատը

https://arm.sputniknews.ru/20260303/ajlevs-aseliq-chunem-avinjani-ghekavarats-qaghaqapetaranum-hakvobjany-vajr-drec-mandaty-99431349.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/18/84261918_70:0:1270:900_1920x0_80_0_0_92bbc8868ed3a75c6bff20a30d6417be.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել հակոբյան, երևանի ավագանի, մանդատ, «մայր հայաստան» դաշինք, տիգրան ավինյան

սամվել հակոբյան, երևանի ավագանի, մանդատ, «մայր հայաստան» դաշինք, տիգրան ավինյան

Բաժանորդագրվել

Ավագանու անդամը շնորհակալություն է հայտնել երևանցիներից և նշել, որ կհանդիպեն Երևանի փողոցներում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երևանի ավագանու«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը։ Այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում։

«Որպես քաղաքագետ և երիտասարդ քաղաքական գործիչ, այս շրջանը ինձ համար դարձավ լուրջ դպրոց՝ հետագա քաղաքական գործունեությանս համար։ Հնարավորություն ունեցա ներսից ճանաչել քաղաքային կառավարման խնդիրներն ու մարտահրավերները, անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ և փորձել լուծումներ գտնել նրանց հուզող հարցերին: Հուսամ՝ իմ համեստ ներդրումն ունեցա քաղաքային իշխանության ապիկար ու ապօրինի էությունը բացահայտելու գործում։ Կարծում եմ` այլևս ասելիք չունեմ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում»,– գրել է նա:

Հակոբյանը նշել է, որ շարունակելու է պայքարը հանուն արժանապատիվ, անվտանգ և քրիստոնյա Հայաստանի, ինչի համար օր առաջ պետք է ազատվել հայրենիքը գահավիժման տանող իշխող ուժից։

«Հատուկ շնորհակալություն՝ «Մայր Հայաստան» խմբակցությանը և Անդրանիկ Թևանյանին՝ համատեղ աշխատանքի, քաղաքական գրագիտության և երևանցիների խնդիրներին հետևողական ու պատասխանատու մոտեցման համար։ Սիրելի երևանցի՜ շնորհակալ եմ վստահության համար: Կհանդիպենք Երևանի փողոցներում»,– եզրափակել է նա։

Հիշեցնենք` Երևանում 2025 թ. սեպտեմբերի 17–ին տեղի ունեցան ավագանու ընտրություններ, որին մասնակցեց 13 կուսակցություն և 1 դաշինք։ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստացավ 12 մանդատ։

Leave a comment