https://arm.sputniknews.ru/20260303/ajlevs-aseliq-chunem-avinjani-ghekavarats-qaghaqapetaranum-hakvobjany-vajr-drec-mandaty-99431349.html
Այլևս ասելիք չունեմ Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում. Հակոբյանը վայր դրեց մանդատը
Այլևս ասելիք չունեմ Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում. Հակոբյանը վայր դրեց մանդատը
Sputnik Արմենիա
Ավագանու անդամը շնորհակալություն է հայտնել երևանցիներից և նշել, որ կհանդիպեն Երևանի փողոցներում։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T20:09+0400
2026-03-03T20:09+0400
2026-03-03T20:10+0400
սամվել հակոբյան
երևանի ավագանի
մանդատ
«մայր հայաստան» դաշինք
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/18/84261918_0:0:1600:900_1920x0_80_0_0_1e3cc824dd015b0a3cebb3aebd4044fa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երևանի ավագանու«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը։ Այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում։Հակոբյանը նշել է, որ շարունակելու է պայքարը հանուն արժանապատիվ, անվտանգ և քրիստոնյա Հայաստանի, ինչի համար օր առաջ պետք է ազատվել հայրենիքը գահավիժման տանող իշխող ուժից։«Հատուկ շնորհակալություն՝ «Մայր Հայաստան» խմբակցությանը և Անդրանիկ Թևանյանին՝ համատեղ աշխատանքի, քաղաքական գրագիտության և երևանցիների խնդիրներին հետևողական ու պատասխանատու մոտեցման համար։ Սիրելի երևանցի՜ շնորհակալ եմ վստահության համար: Կհանդիպենք Երևանի փողոցներում»,– եզրափակել է նա։Հիշեցնենք` Երևանում 2025 թ. սեպտեմբերի 17–ին տեղի ունեցան ավագանու ընտրություններ, որին մասնակցեց 13 կուսակցություն և 1 դաշինք։ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստացավ 12 մանդատ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/18/84261918_70:0:1270:900_1920x0_80_0_0_92bbc8868ed3a75c6bff20a30d6417be.jpg.webp
սամվել հակոբյան, երևանի ավագանի, մանդատ, «մայր հայաստան» դաշինք, տիգրան ավինյան
սամվել հակոբյան, երևանի ավագանի, մանդատ, «մայր հայաստան» դաշինք, տիգրան ավինյան
Ավագանու անդամը շնորհակալություն է հայտնել երևանցիներից և նշել, որ կհանդիպեն Երևանի փողոցներում։
«Որպես քաղաքագետ և երիտասարդ քաղաքական գործիչ, այս շրջանը ինձ համար դարձավ լուրջ դպրոց՝ հետագա քաղաքական գործունեությանս համար։ Հնարավորություն ունեցա ներսից ճանաչել քաղաքային կառավարման խնդիրներն ու մարտահրավերները, անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ և փորձել լուծումներ գտնել նրանց հուզող հարցերին: Հուսամ՝ իմ համեստ ներդրումն ունեցա քաղաքային իշխանության ապիկար ու ապօրինի էությունը բացահայտելու գործում։ Կարծում եմ` այլևս ասելիք չունեմ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում»,– գրել է նա:
Հակոբյանը նշել է, որ շարունակելու է պայքարը հանուն արժանապատիվ, անվտանգ և քրիստոնյա Հայաստանի, ինչի համար օր առաջ պետք է ազատվել հայրենիքը գահավիժման տանող իշխող ուժից։
«Հատուկ շնորհակալություն՝ «Մայր Հայաստան» խմբակցությանը և Անդրանիկ Թևանյանին՝ համատեղ աշխատանքի, քաղաքական գրագիտության և երևանցիների խնդիրներին հետևողական ու պատասխանատու մոտեցման համար։ Սիրելի երևանցի՜ շնորհակալ եմ վստահության համար: Կհանդիպենք Երևանի փողոցներում»,– եզրափակել է նա։