Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանի նախագահի նստավայրին և Անվտանգության խորհրդի շենքին

Քաղաքականություն

03.03.2026 | 15:05

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ ավիահարվածներ են հասցրել Իրանի նախագահական նստավայրին և Թեհրանում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի շենքին։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածել և ապամոնտաժել են Թեհրանի սրտում գտնվող իրանական ահաբեկչական ռեժիմի ղեկավարության համալիրի տարածքում գտնվող օբյեկտները: Համալիրի վրա հարվածի ընթացքում բազմաթիվ զինամթերք է նետվել նախագահական նստավայրի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքի վրա»,- ասել է զինվորականը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ երկրի ռազմաօդային ուժերը «զգալի ուժով» հարվածել են Թեհրանում գտնվող ռեժիմի թիրախներին։

Կացը հայտարարել էր, որ Իսրայելը շարունակում է «նվազեցնել» նաև երկրում հրթիռային արձակման հնարավորությունները։ Ըստ նրա՝ իրանական գործողությունը «կշարունակվի ամբողջ ուժով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment