Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է

Հունվարի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ս.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհն արգելված հատվածով անցնող կին հետիոտնին։

Ինչպես հայտնել են, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության թիվ 06 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Leave a comment