Իրանական ԱԹՍ-ի բեկորները հրդեհ են առաջացրել ԱՄԷ-ի նավթարդյունաբերական գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.03.2026 | 15:19

Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքի նավթարդյունաբերական գոտում երեքշաբթի հրդեհ է բռնկվել, որն առաջացել է որսված անօդաչու թռչող սարքի բեկորներից, գրում է DW-ն։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թեհրանն ուժեղացնում է արձագանքը Իրանի և Լիբանանում նրա դաշնակից «Հըզբոլլահ» խմբավորման դեմ ԱՄՆ-Իսրայելի համատեղ հարձակումներին։

«Ֆուջեյրայի Էմիրության համապատասխան մարմիններն արձագանքել են այսօր առավոտյան Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում (FOIZ) բռնկված հրդեհին, որն առաջացել է օդային պաշտպանության համակարգերի կողմից անօդաչու թռչող սարք որսալուց հետո ընկած բեկորներից»,- ասվում է Ֆուջեյրայի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ միջադեպի հետևանքով վիրավորներ չեն գրանցվել, հրդեհը մարվել է, բնականոն գործունեությունը՝ վերսկսվել։

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին Իրանի պատասխան արշավի թիրախում են հայտնվել Մերձավոր Արևելքի այն երկրները, որոնք նախկինում համարվում էին անվտանգ ապաստարաններ, մասնավորապես, ԱՄԷ-ն։

Երկուշաբթի «ուղղակի հարված» էր հասցվել երկրի երկու Amazon-ի տվյալների կենտրոններին, հայտարարել է տեխնոլոգիական հսկան, ինչը խափանումներ է առաջացրել իր ամպային ծառայությունների աշխատանքում տարածաշրջանի որոշ մասերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment