Ֆուտզալի Հայաստանի հավաքականը՝ ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ում

ՈՒԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այժմ 9-րդն է՝ 1951.975 վարկանիշային միավորով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ցուցակը գլխավորում է Եվրոպայի փոխչեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիան է, իսկ Ռուսաստանը եզրափակում է լավագույն եռյակը։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը

1․ Պորտուգալիա – 2969.781

2. Իսպանիա – 2840․787

3. Ռուսաստան – 2547.128

4. Ղազախստան – 2384․943

5. Ուկրաինա –2344․186

6. Ֆրանսիա – 2317․468

7. Խորվաթիա – 2153․623

8. Իտալիա – 1976․963

9Հայաստան – 1951975

10. Սլովենիա – 1921․849

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունվար-փետրվարին առաջին անգամ մասնակցել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որի խմբային փուլում հաղթել էր 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինային (2։1) ու Չեխիային (5:4), ոչ-ոքի խաղացել Լիտվայի հետ (3։3) ու 7 միավորով առաջին տեղը գրավել B խմբում։ Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0։3 հաշվով պարտվել էր Խորվաթիայի հավաքականին։

Leave a comment