8 անգամ ավելի շատ վիտամիններ․ Հայտնաբերվել է ամենաառողջարար կանաչեղենը

Բոլոր տերևավոր կանաչեղենը շատ առողջարար են, բայց որոշները՝ նույնիսկ ավելի, ասում է ամերիկացի սննդաբան Ջոզեֆ Ռոբերտսը։ Նա կարծում է, որ այս կատեգորիայի բույսերից սպանախն ամենաօգտակար ազդեցությունն ունի օրգանիզմի վրա։

Մասնագետի խոսքով՝ սպանախը եզակի մթերք է, ինչպես մեջբերում է Medicalxpress-ը։ Մեկ բաժակ թարմ սպանախը պարունակում է ընդամենը 7 կալորիա, բայց այն պարունակում է տղամարդկանց համար վիտամին K-ի օրական նորմայի 121%-ը և կանանց համար՝ 161%-ը։

«Սպանախի մեջ վիտամին K-ի քանակը մոտավորապես 4 անգամ ավելի է, քան հազարի տերևներում, մոտավորապես 5 անգամ ավելի, քան բրոկկոլիում և 8 անգամ ավելի, քան կաղամբում։ Մեկ բաժակ սպանախը պարունակում է կանանց համար վիտամին A-ի խորհուրդ տրվող օրական նորմայի 129%-ը և տղամարդկանց համար՝ 105%-ը», – նշվում է հրատարակության մեջ։

Սպանախը նաև հարուստ է մանրաթելերով, C և B9 վիտամիններով, ինչպես նաև մագնեզիումի, երկաթի և կալիումի բարձր պարունակությամբ։ Այս բաղադրությունը բույսը դարձնում է չափազանց օգտակար օրգանիզմի համար։ Ջոզեֆ Ռոբերտսը նշել է, որ սպանախի կանոնավոր օգտագործումը կլինի հիանալի կանխարգելիչ միջոց տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի դեմ։

Leave a comment