Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգի խոսքով՝ Չինաստանի իշխանությունները անընդունելի են համարում մայրցամաքային Չինաստանի կողմից Թայվանի դեմ գործողությունները Իրանին ԱՄՆ-Իսրայելական կոալիցիայի հարվածների հետ կապելու փորձերը։
«Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, և դրա լուծումը ամբողջությամբ կախված է չինացի ժողովրդից», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով արևմտյան լրագրողի հարցին, թե արդյոք Չինաստանը կարող է «գործողություններ ձեռնարկել Թայվանի դեմ, քանի դեռ ԱՄՆ-ն շեղված է Մերձավոր Արևելքի հակամարտությունից»։
Չինացի դիվանագետը կրկին նշել է, որ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի տարածքի անբաժանելի մասը։