Իրանի օդային տարածքը նախնական տվյալներով փակ կմնա ևս 4 օր․ TASS

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի օդային տարածքը կարող է փակ մնալ ևս չորս օր՝ մինչև մարտի 7-ի առավոտը, ТАСС-ին հայտնել է օդային երթևեկության կառավարման շրջանակների աղբյուրը։
«Վերջին տվյալներով՝ երկրի օդային տարածքը փակ է լինելու մինչև մարտի 7-ի՝ տեղական ժամանակով  մոտավորապես ժամը 8:30-ը», – ասել է աղբյուրը։

Նախկին թռիչքների արգելքը Իրանի օդային տարածքի վրա ուժի մեջ էր մինչև մարտի 3-ը։

Ներկայումս, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, փակ է նաև Իրաքի, Քուվեյթի, Բահրեյնի, Կատարի և Սիրիայի երկինքը։ Իսրայելի օդային տարածքը պարբերաբար փակ է, իսկ Հորդանանի վրայով թռիչքները թույլատրված չեն երեկոյան և գիշերային ժամերին։

Leave a comment