Ըստ The Washington Post-ի՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է այն հյուրանոցին, որտեղ գտնվում էին գերատեսչության աշխատակիցները։
Իրանի պետական հեռուստատեսությունը միաժամանակ հաղորդում է, որ ԻՀՊԿ-ն հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ավիաբազայի վրա։
Դրանից բացի ԱԹՍ–ի պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատանը։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է դիվանագիտական առաքելության վրա հարձակումը:
NewsNation-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ամերիկյան օբյեկտների վրա հարձակումներ` Թրամփն ասել է, որ «դա պատերազմի մի մասն է»։