Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, նախագահել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը նվիրված է եղել զինված հակամարտությունների մեջ գտնվող երեխաներին: Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում երկուշաբթի՝ մարտի 2-ին, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության ֆոնին։
Առաջին տիկինը ներկայիս ժամանակները անվանել է «դժվար»։ «Միացյալ Նահանգները կանգնած է աշխարհի բոլոր երեխաների կողքին», – ընդգծել է Մելանյա Թրամփը։
Սա պատմության մեջ առաջին անգամն է, երբ ԱՄՆ-ի առաջին տիկինն է նախագահում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Դա տեղի է ունենում խորհրդում ԱՄՆ-ի ռոտացիոն նախագահության շրջանակում։