ԱՄՆ-ն մտադրություն չունի ներքաշվել նոր, բազմամյա հակամարտության մեջ․ Վենս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն մտադրություն չունի ներքաշվել նոր, բազմամյա հակամարտության մեջ՝ «առանց հստակ ավարտի և առանց հստակ նպատակի, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

Ըստ Վենսի՝ նախագահ Դոնալդ Թրամփի միակ նպատակն է ապահովել, որ Իրանը «երբեք միջուկային զենք ձեռք չբերի»։

«Նախագահը ցանկանում է ոչ միայն պաշտպանել երկիրը իրանական միջուկային զենքից իր երկրորդ ժամկետի առաջին երեք-չորս տարիների ընթացքում, այլև ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի, և դա պահանջում է հիմնարար փոփոխություն Իրանի մտածողության մեջ», – ասել է նա:

Leave a comment