Իրանը փորձում է այնպես անել, որ այս պատերազմը շատ թանկ նստի ԱՄՆ-ի վրա. Հայկ Խալաթյան

https://arm.sputniknews.ru/20260302/irany-pvordzum-e-ajnpes-anel-vor-ajs-paterazmy-shat-tank-nsti-amn-i-vra-hajk-khalatjan-99375397.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99375534_141:0:961:615_1920x0_80_0_0_3b0e5e43399e542c5e261854abdba3fc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հայկ խալաթյան, պատերազմ, видео

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հայկ խալաթյան, պատերազմ, видео

Բաժանորդագրվել

Վերլուծաբանի կարծիքով՝ փորձը ցույց է տալիս, որ հենց Թրամփը հանդիպում է լուրջ դիմադրության, հաճախ նահանջում է։

Իրանը փորձում է այնպես անել, որ այս պատերազմը շատ թանկ նստի ԱՄՆ-ի վրա՝ թանկ ոչ միայն ռազմական, այլև տնտեսական և քաղաքական առումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

«Միակ բանը, որ կարող է կանգնեցնել Դոնալդ Թրամփին, օրինակ՝ նավթի գների կտրուկ ու երկարատև բարձրացումն է։ Մյուս կողմից այս ռազմական գործողությունն առանձնանում է նրանով, որ ԱՄՆ-ի ներսում դրա նկատմամբ շատ փոքր աջակցություն կա։ Նույնիսկ Թրամփի կողմնակիցների մոտ այն միտքն է պտտվում, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում փաստացի առաջնորդվում է ոչ թե իր սեփական, այլ Իսրայելի շահերով»,- նշեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Խալաթյանի դիտարկմամբ՝ պաշտոնական Թեհրանը փորձում էր չգնալ էսկալացիայի, բայց Թրամփի վարչակազմի կողմից դա ընկալվում է որպես թուլության նշան։ Այդ պատճառով Իրանի իշխանություններն էլ հասկացել են, որ Թրամփի հետ «փափուկ» ձևերով արդյունքի չեն հասնի։ Փորձը ցույց է տալիս, որ հենց Թրամփը հանդիպում է լուրջ դիմադրության, հաճախ նահանջում է։

Վերլուծաբանը կարծում է՝ Իրանի համար այս կոնֆլիկտը գոնե «ոչ-ոքի» ավարտելու միակ ճանապարհը ցույց տալն է, որ պատրաստ են ավելի հեռուն գնալ, այլապես Թրամփի մոտ միշտ գայթակղություն է լինելու շարունակելու իր «հաղթանակների» շարքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a comment