Օմանի ափերի մոտ նավթային լցանավի վրա հարձակման հետևանքով անձնակազմի անդամ է զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.03.2026 | 20:31

Օմանը հայտնել է, որ Օմանի ծոցում՝ սուլթանության մայրաքաղաք Մուսկատի ափերի մոտ, անօդաչու նավը, որը ռումբ էր տեղափոխում, բախվել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող լցանավի։ Միջադեպի հետևանքով զոհվել է նավաստիներից մեկը, գրում է France 24-ը։

Օմանի պետական լրատվական գործակալությունը նավը նույնականացրել է որպես MKD VYOM։

Հաղորդվում է, որ անձնակազմի զոհված անդամը Հնդկաստանից է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment