Հարված իրանական Սարաբել քաղաքի բնակելի տանը. զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 10-ամյա երեխա

https://arm.sputniknews.ru/20260302/harvats-iranakan-sarabel-qaghaqi-bnakeli-tany-zvohvel-e-5-mard-ajd-tvum-10-amja-erekha-99377203.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99367711_161:0:1121:720_1920x0_80_0_0_bcaba7d7a885b942c15683715c783342.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, ամն

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, ամն

Բաժանորդագրվել

Հարվածը հասցվել է վարչակազմի շենքին և քաղաքի բնակելի շրջանին։

Իրանական Չերդավալ շրջանի կենտրոնՍարաբել քաղաքի վարչակազմի շենքը խիստ վնասվել է։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունները ճշտվում են: Նախնական տվյալներով՝ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 10-ամյա երեխա։ Փլատակներում դեռ մարդիկ կան։

Իր հրեթին Իրանը ևս մեկ հարված է հասցվել իսրայելական Բեյթ Շեմեշ քաղաքին։

ԻՀՊԿ-ն հայտնում է, որ Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի 60 ռազմավարական թիրախների և 500 ռազմական կետերի ուղղությամբ՝ երկու օրվա ընթացքում արձակելով ավելի քան 700 դրոն և հարյուրավոր հրթիռներ: ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ չեն մասնակցի ամերիկա-իսրայելական գործողությանը:

Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment