Կիպրոսը հետաձգել է ԵՄ ընդհանուր գործերի հարցով խորհրդի նիստը


Կիպրոսը, որը ներկայումս նախագահում է ԵՄ խորհրդում, հետաձգել է մարտի 2-ին նախատեսված Խորհրդի ոչ պաշտոնական նիստը՝ ընդհանուր գործերի հարցով՝ կապված Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի «Ակրոտիրի» բազայում տիրող իրավիճակի հետ, հաղորդում է EFE-ն։


Նման հանդիպումներին մասնակցում են ԵՄ եվրոպական հարցերով նախարարները, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՄ թեկնածու երկրները և Մեծ Բրիտանիան։


Չեղարկված նիստի օրակարգում է եղել ԵՄ 2028-2034 թթ. բյուջեի քննարկումը, արձագանքը՝ երրորդ երկրների կողմից տեղեկատվական միջամտությանը և ԵՄ ընդլայնումը:

Leave a comment