Թուրքիան հերքել է Ինջիրլիք ռազմաբազայի վրա Իրանի հարձակման լուրը


Թուրքիան ապատեղեկատվություն է համարել լուրը՝ ըստ որի Իրանը հարձակվել է ՆԱՏՕ-ի ավիաբազայի վրա թուրքական Ինջիրլիք քաղաքում՝ այն համարելով ամերիկյան կայան: Իրանական կողմը դա ներկայացրել է պատասխան քայլ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողությանը:


Անկարան ընդգծել է, որ Թուրքիայի տարածքում չկան ամերիկյան կամ այլ օտարերկրյա ռազմական բազաներ։


«Թուրքիայի Հանրապետության օդային, ցամաքային և ծովային տարածքները, ինչպես նաև բոլոր ռազմական օբյեկտները գտնվում են նրա լիակատար ինքնիշխանության և վերահսկողության ներքո։ Երկրի վրա որևէ հարձակում չի գրանցվել»,- հաղորդել է Թուրքիայի՝ ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը:

Leave a comment