Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Կարեն Անդրեասյանն առաջնահերթ ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը, անդրադարձ է կատարել Սահմանադրական, դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին, խոսել է էլեկտրոնային արդարադատության, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումների ոլորտում նախարարության կողմից իրականացվող աշխատանանքների մասին։

Կանադայի բանագնացը պատարաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում օգնություն ցուցաբերել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին:

Նախարարը կարևորել է նաև քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումները, և ընդգծել, որ պատժողական քաղաքականությունից պետք է անցում կատարվի վերականգնողականի։ Կարեն Անդրեասյանը կարևորել է նոր կառուցվելիք ՔԿՀ-ի տեխնիկական և նյութատեխնիկական հագեցվածությունը:

Քննարկվել է նաև հնարավոր աջակցությունը հարկադիր կատարման ծառայության, արբիտրաժի ոլորտում։

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության մասին։ Կանադայի բանագնացը, ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ևս իր օրակարգում է:

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել երկկողմ պայմանավորվածություններ՝ համատեղ օրակարգը առաջ տանելու, առաջնահերթ խնդիրները տարանջատելու, դրանց շուրջ կանադական աջակցությունը ձեռք բերելու հարցերում:

Leave a comment