Նաիրա Զոհրաբյանը պահանջում է, որ Աննա Հակոբյանին անպայման տրամադրվի պետական պահպանություն

«Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պահանջում եմ, որ Աննա Հակոբյանին տրամադրվի պետական պահպանություն որպես պետական բարձրագույն եւ ծայրաստիճան կարեւորագույւն գաղտնիքի կրող այլեւս ՀՀ շարքային քաղաքացի, որպեսզի հետո ժողովրդի, ՀՀ որեւէ քաղաքացու «ջեբը» որեւէ բան չգցեն նախընտրական այս փուլում։ Այո, որպես քաղաքացի հիմա նրան պետք է տրվի պետական պահպանություն, որովհետեւ իր ասելով՝ նա ազատ զբոսնելու է փողոցներում։ Հետո չասեն՝ ինչ որ մի քաղաքացու նյարդերը չդիմացան։ Կրկնում եւ պահանջում եմ, որ նրան տրամադրվի պետական պահպանություն»,-ասաց հանրային գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում՝ արձագանքելով Աննա Հակոբյանի՝ օրերս արած հայտնի հայտարարությանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment