Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Արաղչին անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի

Քաղաքականություն

02.03.2026 | 15:30

Արարատ Միրզոյան-Սեյեդ Արաղչի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ զրուցակիցներն անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի։

«Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար բնույթի հարցերի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ հրապարակել էինք իրանական կողմի տարածած հաղորդագրությունը։

Leave a comment