Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը
Նրանք, ովքեր մեղադրում են ԱՄՆ-ին ու Իսրայելին միջազգային իրավունքի խախտմամբ Իրանի իսլամական վարչակարգի ղեկավարին վերացնելու համար, պետք է պատասխանեն այն հարցին, թե Խամենեին միջազգային կամ ներպետական այդ ո՞ր իրավունքով էր տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարների գնդակահարելու եւ սպանելու հրահանգ տալիս, իրանական Մարտի 1 կազմակերպում:
Այո, միջազգային իրավունքը խախտվել է, եւ դա, ցավոք, նոր երևույթ չէ, եւ այն պետք է վերականգնվի, բայց դրա առաջին եւ գլխավոր քայլը պետք է լինի սեփական եւ հարեւան ժողովուրդների գլխին պատուհաս դարձած կրոնական եւ աշխարհիկ դիկտատորական վարչակարգերի կազմաքանդումը:
Ի դեպ, եթե Դոնալդ Թրամփը հետաքրքրված է Իրանի հետ շուտափույթ գործարքով, ապա հենց Նեթանյահուն է, որը հետաքրքրված է Իրանում ամբողջական իշխանափոխությամբ եւ ժողովրդավարական կարգերի հաստատմամբ:
Անքննելի են նախախնամության ուղիները…
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: