Ի՞նչ իրավիճակ է Իրանի և Իսրայելի հայ համայնքում, կա՞ն զոհեր և տուժածներ. մանրամասներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք գործարկել ենք թիժ գիծ, այս ընթացքում ստացվել է շուրջ 2 տասնյակ զանգ, զանգերը հիմնականում եղել են ԱՄԷ-ում գտնվող մեր քաղաքացիներից, որոնք ցանկացել են տեղեկատվություն ստանալ դեպի Հայաստան չվերթների վերաբերյալ: Մենք ուղղորդում ենք և հորդորում ենք նաև հետևել ԱԳ նախարարության կայքին»,- անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև պատերազմի հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակինև դրա կիզակետում հայտնված հայերին՝ այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասացին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատրի գրասենյակից: Նշեցին, որ այս պահին զանգեր ստացել են միայն ՀՀ քաղաքացիների կողմից:
«Ինչ վերաբերում է Իրանին, այնտեղ շարունական կապի խնիդր, բայց այդ պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների մասին տեղեկատվութուն մեզ մոտ բացակայում է, մենք նրանց հետ խոսում ենք շատ դժվար կապի պայմաններում: 1-2 հոգու հետ կապ հաստատելու հնարավորություն ենք ունեցել, թեև փորձում ենք որոշակի ինֆորմացիա ստանալ: Իսկ Իսրայելում հայ համայնքի շրջանում պատահար չկա, աշխատավայրերը, դպրոցները փակ են, մեր հայրենակիցները կամ տանն են, կամ ապաստարաններում են»,- հայտնեցին մեզ:
Նշեցին, որ հանձնակատրի գրասենյակն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, բայց հաշվի առնելով իրավիճակը, այս պահի դրությամբ այլ բան չեն կարող հայտնել: