Ի՞նչ իրավիճակ է Իրանի և Իսրայելի հայ համայնքում, կա՞ն զոհեր և տուժածներ. մանրամասներ

Ի՞նչ իրավիճակ է Իրանի և Իսրայելի հայ համայնքում, կա՞ն զոհեր և տուժածներ. մանրամասներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք գործարկել ենք թիժ գիծ, այս ընթացքում ստացվել է շուրջ 2 տասնյակ զանգ, զանգերը հիմնականում եղել են ԱՄԷ-ում գտնվող մեր քաղաքացիներից, որոնք ցանկացել են տեղեկատվություն ստանալ  դեպի Հայաստան չվերթների վերաբերյալ:  Մենք ուղղորդում ենք և հորդորում ենք նաև հետևել ԱԳ նախարարության կայքին»,- անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև պատերազմի հետևանքով  Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակինև դրա կիզակետում հայտնված հայերին՝ այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասացին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատրի գրասենյակից: Նշեցին, որ այս պահին զանգեր ստացել են միայն ՀՀ քաղաքացիների կողմից: 

«Ինչ վերաբերում է Իրանին, այնտեղ շարունական կապի խնիդր, բայց այդ պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների մասին տեղեկատվութուն մեզ մոտ բացակայում է, մենք  նրանց հետ  խոսում ենք  շատ դժվար կապի պայմաններում: 1-2 հոգու հետ  կապ հաստատելու հնարավորություն ենք ունեցել, թեև  փորձում ենք  որոշակի ինֆորմացիա ստանալ: Իսկ Իսրայելում  հայ համայնքի շրջանում պատահար չկա,  աշխատավայրերը, դպրոցները փակ են, մեր հայրենակիցները  կամ տանն են, կամ ապաստարաններում են»,- հայտնեցին մեզ:

Նշեցին, որ հանձնակատրի գրասենյակն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, բայց հաշվի առնելով իրավիճակը, այս պահի դրությամբ այլ բան չեն  կարող հայտնել:  

 

Leave a comment