«Բայց երբ ձեր երկրում գտնվող ԱՄՆ բազաներն օգտագործվում են մեր դեմ, երբ ԱՄՆ-ն գործողություններ է իրականացնում՝ հենվելով այդ ուժերի վրա, կհարվածենք այդ բազաներին։ Այդ բազաները տվյալ երկրի մաս չեն, դրանք ԱՄՆ-ի հողերն են»,-գրել է նա։
Իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներին ենթարկվել են Բահրեյնը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը և Սաուդյան Արաբիան, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները: Իրանի հիմնական գրոհներն ուղղված են եղել հրեական պետության տարածքի դեմ:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Սիրիայի ՀՕՊ ուժերը նույնպես մասնակցել են իրանական հրթիռների հարվածների հակադարձմանը, Դամասկոսի բնակիչները հայտնել են մի քանի պայթյունների մասին: Իրանում հայտարարել են, որ այդ հարձակումներն ուղղված չեն իր հարևանների դեմ, այլ բացառապես ընդդեմ Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների: