ԱԳՆ տարածված հայտարարության վերաբերյալ այս պահին իրականացվում է կարիքի գնահատում․ Անի Բադալյան


ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը արտաքին գերատեսչության նախորդիվ տարածված հայտարարության վերաբերյալ սոցցանցում գրել է․


 


«ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության վերաբերյալ այս պահին իրականացվում է կարիքի գնահատում: Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս պահին պարզապես լրացնել հայտը:


Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ:


 


Այդ ընթացքում հաշվի կառնվեն անվտանգային իրավիճակի զարգացումները, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ ապահովելու հնարավորությւնները:


 


Ինչպես տեղեկացրել ենք, տվյալ թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին, տարեց և առողջական խնդիր ունեցող անձանց»,- նշել է ԱԳՆ խոսնակը։


 

Դիտումների քանակ3

Leave a comment