Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Երևանում ընթացող Հրաձգության Եվրոպայի առաջնությունում շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում հաղթեց Լիլիթ Մկրտչյանը՝ եզրափակիչում հաղթելով Գոհար Հարությունյանին ու 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալով։ Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանին էր: տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Երիտասարդ աղջիկների պայքարում ոսկին ու արծաթը նվաճեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Երրորդը Ալինա Կտալկանն է:

Ավելի վաղ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորը դարձել էր կանանց օդամղիչ ատրճանակ 10 մետր մրցաձևի հաղթողը։ Երկրորդ տեղում 238.2 միավորով Սլովենիայից Մանյա Սլակն է, իսկ եռյակի վերջում` 215.0 միավորով բուլղար Անտուանետա Կոստադինովան է:

Կանանց թիմային հաշվարկում առաջին տեղում Հունգարիան է, երկրորդը` Վրաստանը, իսկ եռյակի վերջում` Բուլղարիան:

Leave a comment