Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճում Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
Պաշտոնական

Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճում Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճում Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։ 

Մասնավորապես, շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակչում մրցել են Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն է դարձել Լիլիթ Մկրտչյանը, որը եզրափակիչում 8:6 հաշվով առավելության է հասել Գոհար Հարությունյանի նկատմամբ: Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանին է:

Տղամարդկանց պայքարում ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների են հաջորդաբար արժանացել շվեդ Զեսպեր Նիբերգը, լեհ Լուկաս Սզապլան ու ֆին Յուհանի Վուրիման:

 

Երիտասարդների տղաների պայքարում ոսկե մեդալի է արժանացել Ֆինլանդիան ներկայացնող Էրիկ Վիլկմանը, արծաթի` ուկրաինացի Դմիտրո Կրավեցը և բրոնզի` Ռոման Բերեզիցսկին:

Երիտասարդ աղջիկների պայքարում ոսկին ու արծաթը նվաճել են Հայաստանի երկու ներկայացոցւիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Երրորդն Ալինա Կտալկանն է:

Leave a comment