Արարատի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ը և «Kia Forte»-ն․ կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Kia Forte» և Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազել»-ում եղել է 10-ից ավելի ուղևոր։

Leave a comment