Թեհրանը կիրակի օրը կհարվածի այնպիսի ուժով, որին ԱՄՆ-ն և Իսրայելը երբեք չեն հանդիպել, հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Երեկ Իրանը հրթիռներ արձակեց ԱՄՆ-ի և Իսրայելի (նրանց օբյեկտների – խմբ.) ուղղությամբ, և դրանք իրականում վնաս հասցրին։ Այսօր մենք նրանց կհարվածենք այնպիսի ուժով, որը նրանք երբեք չեն զգացել», – գրել է նա X սոցիալական ցանցում։