Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու «Գազել»-ը և «Kia Forte»-ն բախվել են․ կան վիրավորներ

Բաժանորդագրվել

Ըստ տեղեկությունների՝ «Գազել»-ում 10-ից ավելի ուղևոր է եղել։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Երևան-Երասխ ճանապարհին Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը և «Kia Forte»-ը բախվել են, ինչի հետևանքով կան վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել Ժամը 11։20-ի սահմաններում:

«Վթարի հետևանքով, 4 հոգի տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը»,- գրում է կայքը:

Ըստ տեղեկությունների՝ «Գազել»-ում 10-ից ավելի ուղևոր է եղել։

Leave a comment