Հայտնի է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատարի անունը


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար է նշանակվել Ահմադ Վահիդին, որը նախկինում զբաղեցնում էր խորհրդականի պաշտոնը, հայտնում է իրանական Khabar Online գործակալությունը։


 


Նա նշանակվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սպանված Մոհամմադ Փաքփուրի փոխարեն:


 

Ավելի վաղ Իրանը հաստատել էր պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի մահը: 

Leave a comment