Պակիստանում հարյուրավոր ցուցարարներ գրոհել են ԱՄՆ հյուպատոսությունը Կարաչիում

Քաղաքականություն

01.03.2026 | 11:45

Մոտ 500 մարդ ներխուժել է ԱՄՆ հյուպատոսություն Կարաչիում՝ Պակիստանի հարավում, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել էր Իրանի այաթոլլա Ալի Խամենեին, մարտի 1-ին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։ Գործակալության տվյալներով՝ ակցիային մասնակցել են շիա մուսուլմաններ։

Ոստիկանությունն ու զինվորականները մահակներ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Մոհամմադ Ջավադը։

Նրա խոսքով՝ բախումների հետևանքով առնվազն մեկ ցուցարար զոհվել է, մի քանի մարդ ստացել է վիրավորումներ։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհված ցուցարարների թիվը հասնում է 10-ի։

Իսրայելը և ԱՄՆ-ը փետրվարի 28-ին հարվածներ են հասցրել Իրանին։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

Leave a comment