Իրանի հոգեւոր առաջնորդի մահը հաստատել է պետական ​​հեռուստատեսությունը։

Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է։ այաթոլլա Ալի Խամենեին մահացել է․ նա սպանվել է շաբաթ առավոտյան՝ իր գրասենյակում։ Հայտարարության մեջ նշվել է նաև, որ երկրում 40-օրյա սուգ է հայտարարվելու։

Սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել Խամենեիի մահվան մասին, սակայն Թեհրանը դա հերքել էր։

Մի քանի ժամ անց՝ կիրակի վաղ առավոտյան, իրանական պետական լրատվամիջոցները պաշտոնապես հաստատել են գերագույն առաջնորդի մահը։

Շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ օդային արշավ են սկսել Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով նաև Թեհրանի այն թաղամասին, որտեղ գտնվում էր Խամենեիի նստավայրը։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, թե նա մայրաքաղաքում չէ, հնարավոր է նույնիսկ երկրում չի գտնվում, և լիովին անվտանգ է։

Խամենեիի մահվան անուղղակի հաստատում էր նաև նրա գլխավոր օգնական Ալի Լարիջանիի հայտարարությունը X հարթակում, որտեղ նա խոստացել էր վրեժխնդիր լինել.
«Մենք կստիպենք սիոնիստ հանցագործներին և անամոթ ամերիկացիներին զղջալ իրենց գործողությունների համար։ Իրանի քաջարի զինվորներն ու մեծ ժողովուրդը անմոռանալի դաս կտան միջազգային ճնշողներին», — գրել էր նա։

Leave a comment