Արման Ծառուկյանի հաղթանակից հետո զանգվածային կռիվ է սկսվել (տեսանյութ)

Արման Ծառուկյանն Ազատ ոճի ըմբշամարտի «RAF 06» (Real American Freestyle)  մրցաշարում  5:3 հաշվով հաղթել է պրոֆեսիոնալ ըմբիշ եւ խառը մենամարտերում հայտնի բլոգեր Ջորջիո Պուլասին։

ԱՄՆ Արիզոնա նահանգի Թեմփ քաղաքում եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա և գետնին տապալել նրան։ Պուլասը նոկաուտի է ենթարկվել, և գորգի վրա ու դրանից դուրս անմիջապես զանգվածային կռիվ է սկսվել, որին մասնակցել են թիմերի ներկայացուցիչները։

Որոշ ժամանակ անց մրցաշարի կազմակերպիչները կարգուկանոնը վերականգնել են։

 

Leave a comment