Հոգևոր առաջնորդի զnhվելու և ընթացող պատերազմի պայմաններում շատ ավելի ծանրակշիռ դերակատարություն է ստանձնելու ԻՀՊԿ-ն․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Իրանական պաշտոնական աղբյուրները հաստատեցին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի մահը, թեև երեկ երեկոյան դրանում վստահ չէր նույնիսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ 

Սրանով փակվում է Իրանի հազարամյակների պատմության կարևորագույն էջ, որին դեռ շատ անդրադարձներ կլինեն։

Իրանում, ամենայն հավանականությամբ, հնարավորին արագ կընտրեն նոր հոգևոր առաջնորդ, բայց արդեն իսկ կարելի է ենթադրել, որ հոգևոր առաջնորդի զոհվելու և ընթացող պատերազմի պայմաններում շատ ավելի ծանրակշիռ դերակատարություն է ստանձնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ 

Արդեն իսկ նման ազդակներ կան Իրանի ներքաղաքական դաշտում, սակայն առայժմ երկիրը կենտրոնացած է պատերազմի վրա։ 

#հարափոփոխ_տարածաշրջանը»։

Leave a comment