Իրանում աղջիկների դպրոցում աշակերտների շրջանում զոհերի թիվը հասել է 148-ի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանի վրա հարձակման հետևանքով Շաջարեհ Թայեբեհի աղջիկների տարրական դպրոցի աշակերտների շրջանում զոհերի թիվը հասել է 148-ի, իսկ վիրավորների թիվը՝ 95-ի, հաղորդում է «Mizan » լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Մինաբի աղջիկների դպրոցում զոհերի թիվը (աշակերտների շրջանում) հասել է 148-ի, իսկ վիրավորների թիվը՝ 95-ի», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ հարավում գտնվող դպրոցի վրա հարձակման հետևանքով կարող էր զոհվել մինչև 160 մարդ։

Leave a comment