Իսրայելն Իրանի վրա ավիահարվածը համարում է ամենամեծը ՌՕՈՒ պատմության մեջ  | ՄԱՄՈՒԼ.ամ

Փետրվարի 28-ին Իրանի վրա ավիահարվածն Իսրայելի ՌՕՈՒ պատմության մեջ ամենամեծն էր, որին մասնակցել է մոտ 200 մարտական ​​ինքնաթիռ: Իսրայելի պաշտպանության նախարարությունն այս մասին հայտարարել է փետրվարի 28-ին:
     X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարության մեջ նախարարության մամուլի ծառայությունը նշել է, որ ՌՕՈՒ-ն ավարտել է «լայնածավալ հարվածն Իրանի ռեժիմի հրթիռային ենթակառուցվածքների և ՀՕՊ համակարգերի դեմ» Իսլամական Հանրապետության արևմտյան և կենտրոնական մասերում:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը գործողությունը որակել է` որպես իր ՌՕՈՒ պատմության մեջ ամենանշանակալի հարվածային թռիչքը:

Leave a comment