Փետրվարի 28-ին Իրանի վրա ավիահարվածն Իսրայելի ՌՕՈՒ պատմության մեջ ամենամեծն էր, որին մասնակցել է մոտ 200 մարտական ինքնաթիռ: Իսրայելի պաշտպանության նախարարությունն այս մասին հայտարարել է փետրվարի 28-ին:
X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարության մեջ նախարարության մամուլի ծառայությունը նշել է, որ ՌՕՈՒ-ն ավարտել է «լայնածավալ հարվածն Իրանի ռեժիմի հրթիռային ենթակառուցվածքների և ՀՕՊ համակարգերի դեմ» Իսլամական Հանրապետության արևմտյան և կենտրոնական մասերում:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը գործողությունը որակել է` որպես իր ՌՕՈՒ պատմության մեջ ամենանշանակալի հարվածային թռիչքը: