«Եթե մենք չհարձակվեինք Իրանի վրա, այն արդեն միջուկային զենք կունենար». Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելի Channel 12-ի եթերում Թրամփը հայտարարել է, որ կարող է «երկար արշավ սկսել» Իրանի դեմ և «ամեն ինչ վերահսկողության տակ վերցնել»։

«Կամ էլ ես կարող եմ մի քանի օրից ավարտել և իրանցիներին ասել` կհանդիպենք մի քանի տարի անց, եթե սկսեք ամեն ինչ վերականգնել: Ամեն դեպքում, նրանց մի քանի տարի կպահանջվի այս հարձակումից վերականգնվելու համար»,- ասել է նա։
     Թրամփը բացատրել է, որ որոշել է սկսել գործողությունը, քանի որ Թեհրանը «իրոք չի ուզում գործարքի գնալ»։
     «Նրանք գրեթե գործարք կնքեցին, ապա նահանջեցին, գրեթե գործարք կնքեցին, ապա կրկին նահանջեցին»,- ասել է ամերիկացի նախագահը։

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ եթե ԱՄՆ-ն չհարձակվեր Իրանի վրա 2025 թվականի հունիսին, այն արդեն միջուկային զենք կունենար։

Leave a comment