Լևոն Տեր-Պետրոսյան, եթե համոզված ես, որ Սամվել Կարապետյանը «կայացած» գործիչ է՝ հստակ դիրքավորվիր․ Խաչատրյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին։

«Լևոն Տեր-Պետրոսյան, եթե համոզված ես, որ Սամվել Կարապետյանը «կայացած» գործիչ է, ապա հստակ դիրքավորվիր։ Միևնույն է մի կենտրոնից եք ղեկավարվում, մի աշխարհաքաղաքական տիրոջից:

Բա դու ինչո՞ւ ես քո կուսակցությամբ մասնակցում ընտրություններին և առաջադրում Լևոն Զուրաբյանի թեկնածությունը։

Եթե այդքան հավատում ես «ուժեղ Հայաստանի փազլ հավաքողին», ապա կամ միացի՛ր նրան, կամ էլ բաց ասա, որ ինքդ ես ուզում լինել այդ խաղի կենտրոնը․ թող քո շուրջ հավաքվեն։

Բայց միաժամանակ ընտրապայքարի մեջ մտնել ու կողքից ուրիշի «կայացածությունը» գովել՝ արդեն ոչ թե ռազմավարություն է, այլ պատասխանատվությունից խուսափելու փորձ, մարտի 1-ին տուն փախչելու ու թաքնվելու նման։

Հայաստանին պետք է հստակություն, ոչ թե ստվերային դերաբաշխում ձեր նման։

Հ.Գ. Ամենացավալին այն է, որ Հայաստանի հիմնադիր նախագահ եղած մարդուց այսօր շատերը հպարտություն չեն զգում, այլ միայն տհաճություն, զզվանք, ատելություն։

Պատմությունը չի մոռանում:

Պատմությունը հիշողություն ունի։

Իսկ հասարակությունը՝ արժանապատվություն», գրել է Խաչատրյանը։

Leave a comment