Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվել ԱԲ–ի օգնությամբ արտագրելու սկանդալի պատճառով

https://arm.sputniknews.ru/20261123/kvoreaji-krtutjan-nakharary-hrazharakan-e-tvel-abi-ognutjamb-artagrelu-skandali-pattsharvov-109687426.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0c/0e/83966097_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b03425960069a84a2f1fa1db1b2065ad.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հարավային կորեա, նախարար, հրաժարական

հարավային կորեա, նախարար, հրաժարական

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հարավային Կորեայի կրթության նախարար Չխվե Գյո Ջինը զրկվել է պաշտոնից քննությունների ժամանակ արտագրելու համար արհեստական ​​բանականության օգտագործման հետ կապված սկանդալի ֆոնին: Նրա հրաժարականն ընդունվել է նախագահ Լի Չժե Մյոնը, հայտնում է The Guardian-ը:

Սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ հարկային խորհրդատուի քննության ամենաբարձր միավորներ ստացած մասնակիցը խոստովանել է, որ պատասխանները ստացել է փոքր տեսախցիկի, սմարթֆոնի և արհեստական ​​բանականության օգնությամբ:

Համազգային ընդունելության քննություններից առաջ իշխանությունները որոշել են խստացնել վերահսկողությունը: Ուսանողներին պարտավորեցրել են հանձնել բոլոր էլեկտրոնային սարքերը, իսկ հսկիչներին հանձնարարվել է ստուգել նույնիսկ ակնոցները, ժամացույցները և հագուստը՝ թաքնված տեսախցիկների առկայության համար: Ամբողջ երկրով նաև արտակարգ ծանուցումներ էին ուղարկում բջջային հեռախոսներին՝ պարզելու համար, թե ով չի հանձնել այն:

Սակայն նոր միջոցառումները ավելի քիչ հարցեր չեն առաջացրել, քան բուն արտագրությունը։ Կրթության նախարարությունը մի քանի անգամ փոխել է կանոնները քննություններից անմիջապես առաջ, որը դժգոհություն է առաջացրել դպրոցականների և ուսուցիչների շրջանում:

Ի վերջո, քննությունների ընթացքում էլեկտրոնային սարքերի օգտագործման հետ կապված 111 խախտում է հայտնաբերվել։

Իրավիճակն էլ ավելի է սրել խորհրդարանում նախարարի ելույթը։ Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ 72-ամյա պաշտոնյան խոստովանել է, որ վստահ չէ, թե արդյոք հնարավոր է բացահայտել արհեստական ​​բանականության օգնությամբ արտագրության բոլոր դեպքերը։

Հրաժարականի մասին հայտարարելով՝ Չխվե Գյո Ջինը խոստովանել է, որ նախարարությունը պատշաճ կերպով չի կարողացել քննությունները վերահսկել։

Leave a comment