«Իրանն այսօր» – Ինչպես նախորդ տարի հունիսին, այնպես էլ հիմա թիրախավորվում են Իրանի ռազմական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Առայժմ հայտնի չէ, թե ում դեմ մահափորձն է հաջողվել, բայց կան հերքումներ, թե ովքեր են «ողջ-առողջ»։
Հերքվածների թվում են՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Էժեին, բանակի հրամանատար Ամիր Հաթամին։
Որպես թիրախավորվածներ՝ շրջանառվում են նաև ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Փաքփուրի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի, պաշտպանության խորհուրդի քարտուղար Ալի Շամխանիի անունները։ Նրանց մասով հերքումներ ու հաստատումներ չկան։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնում է, որ «երկրի պաշտոնյաները ողջ-առողջ են, միայն մեկ կամ երկու ռազմական հրամանատար են նահատակվել, որը մեծ խնդիր չէ»։
Այդ զինվորականներից մեկը կարող է լինել ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Փաքփուրը, մյուսը՝ պաշտպանության նախարարը, քանի որ նրանց զոհվելու մասին ոչ պաշտոնական լուրերը գնալով շատանում են։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: