Դուբայի Պալմ Ջումեյրա շրջանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով չորս մարդ է վիրավորվել, հաղորդում է քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, հաղորդում է Reuters-ը։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ դեպքի վայրը շրջափակվել է։
Նախկինում հաղորդվել էր, որ Դուբայի Պալմ Ջումեյրա արհեստական կղզու վրա ընկել է իրանական կողմից արձակված հրթիռ։ Ավելի ուշ տարածվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս հրթիռի բախման հետևանքները հինգաստղանի Fairmont The Palm հյուրանոցի մոտ։ Հրդեհ է բռնկվել շենքերից մեկի մոտ։