Արարատ Միրզոյանը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը քննարկել է Կանադայի ԱԳ նախարարի հետ

Բաժանորդագրվել

ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը հեռախոսով քննարկել է Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը:

Նա հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը»,– ասված է հաղորդագրությունում։

Leave a comment